Նախագահը հարսանիք էր գնացել

img

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 20-ին կայացել է հերթական էլիտար հարսանիքը, Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդին ամուսնացել է շախմատիստ Վանիկ Զաքարյանի թոռնուհու հետ, հարսանիքի քավորն էլ Բակո Սահակյանն է եղել: Արարողությունը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կայացել է Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձորի Golden palace համալիրում: Հենց այդ հարսանիքին երգելու համար են օրեր առաջ ԱՄՆ–ից Հայաստան եկել Ձախ Հարութը, ռուս երգչուհի Վալերիան:

Բացի դրսից եկած աստղերից՝ հարսանիքին ելույթ են ունեցել նաև հայ շոու բիզնեսի ներկայացուցիչներ՝ երգիչներ Արման Հովհաննիսյանը, Թաթան և այլք: Ի դեպ. Վալերիան և Արման Հովհաննիսյանը նաև դուետով են հանդես եկել՝ կատարելով «Вера в любовь» երգը: Հարսանիքին ներկա են եղել նաև նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ, պատգամավորներ, գեներալներ Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը, բացակայել է միայն Աժ նախագահը»

 


Այս թեմայով