Կոստանյանին չէին կանչել

Gevorg-Kostanyan4«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացնում են մոսկովյան մեր աղբյուրները՝ Գևորգ Կոստանյանին չեն կանչել Մոսկվայում տեղի ունեցած մեծահարուստ-միլիոնատեր Ավագումյան Կամոյի որդու հարսանիքին, և դա այն դեպքում, երբ վերջինս փաստացի Հայաստանի Գլխավոր դատախազության ներկայացուցիչն է ՌԴ դատախազությունում: Բայց քանի որ նրան նշանակել է Աղվան Հովսեփյանը, վերջինիս և Գ. Կոստանյանի հարաբերություններն այն չեն, նա հրավեր չի ստացել, ինչը թեականություններ է առաջացրել դատախազությունում:

Ի դեպ, նույն աղբյուրի փոխանցմամբ, հարսանիքի ժամանակ Արա Աբրահամյանի և Սերժ Սարգսյանի միջև զրույց է տեղի ունեցել. «Արա, վերջը որոշեցիր մտնել քաղաքականություն, հա՞»: Արա Աբրահամյանը լայնալիճ ժպտացել է: Էլ ավելի «լայնալիճ» է եղել Սերժ Սարգսյանի հորդորը. «Խորհուրդ չեմ տա, 2 տոկոսից ավել չես ստանա»»,–գրում է թերթը։

 


Այս թեմայով