Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Լուսադեմին ոստիկանությունը բռնություն է կիրառել նաև լրագրողների նկատմամբ (Photo,Video)

Լուսադեմին ոստիկանությունը բռնություն է կիրառել նաև լրագրողների նկատմամբ (Photo,Video)

67318_875600025843369_2363362077632816528_nԱրդեն տղեկացրել էինք, որ այսօր՝ հունիսի 23-ին, ժամը 05:30-ից սկսած ՀՀ ոստիկանությունը բռնությամբ, ջրցան մեքենաների օգնությամբ ՀՀ քաղաքացիներին փորձել է հեռացնել Բաղրամյան պողոտայից: Քաղաքացիները մինչ լուսադեմ իրականացնում էին խաղաղ նստացույց: Ինչպես փոխանցում է Politik.am-ի թղթակիցը, այժմ ոստիկանության Երևանի տարբեր բաժինների մոտ բազմաթիվ քաղաքացիներ են հավաքված և փորձում են տեղեկատվություն ստանալ իրենց ընկերների մասին:

«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Մկրտիչ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ բռնություն է կիրառվել լրագրող Փայլակ Ֆահրադյանի նկատմամբ:

Մկրտիր07:30 Քիչ առաջ ոստիկանական բաժանմունքից ազատ է արձակվել «Գալա» հեռուստաընկերության լրագրող Փայլակ Ֆահրադյանը, ում բռնի ուժով բերման էին ենթարկել Բաղրամյան պողոտայից։ Epess.am-ի հետ զրույցում մոտ 40 րոպե ոստիկանությունում անցկացրած լրագրողը պատմել է, որ ոստիկանների հարվածներից վնասվածքներ է ստացել ձեռքերի ու պարանոցի շրջանում։
«Քաշքշում ու հարվածում էին առանց խնայելու, ես գոռում էի, որ լրագրող եմ, միկրոֆոննն էլ ձեռքիս էր, սակայն ոչ մեկին դա չէր հետաքրքրում։ Ոստիկաններից բացի, քաղաքացիական հագուստով անձինք էին ակտիվ մասնակցում գործողություններին։ Ինձ ու մի խումբ ցուցարարների հրելով, հարվածելով ու քաշքշելով նստեցրել են ոստիկանական մեքենան ու տեղափոխել բաժին։ Որևէ բացատրություն չեմ տվել, հիմա վերադառնում եմ հեռուստաընկերություն», – ասել է լրագրողը։

Ազատություն ռադիոկայանի լրագրող Նանե Սահակյանն էլ գրել է, որ կոտրել են տեսախցիկը:

ազատ

 

 

Ջրի շիթի տակ Մկրտիչ Կարապետյանն է:
67318_875600025843369_2363362077632816528_n

 

Դիտվել է 646 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy