Ոստիկանությունում 1 անչափահաս և ԱՄՆ-ի 1 քաղաքացի կա (Լրացված)

11Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր` հունիսի 23-ին, ԵրևանիԲաղրամյան պողոտայում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիայից հետո ոստիկանությունը ոժ կիրառեց, որի հետևանքով երկու հարյուրից ավելի քաղաքացի բերման ենթարկվեց ոստիկանության տարբեր բաժիններ: Ժամը 13:20-ի դրությամբ  ոստիկանության Նոր Նորքի բաժնում լարված իրավիճակ է: Բերման ենթարկված քաղաքացիների հարազատները ցանկանում են տեղեկություններ ստանալ բերման ենթարկվածների մասին, սակայն նորնց թույլ չեն տալիս մտնել բաժին: Նախնական տվյալներով` ոստիկանության այս բաժնում կա 50-ից ավելի քաղաքացի:

12:45 Նոր Նորքի բաժին է եկել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով մտել է ոստիկանության բաժին և դեռ դուրս չի եկել

13:00  Վաղինակ Շուշանյանի մայրը չի կարողանում որդու մասին տեղեկատվություն ստանալ

 

13:25  Ակտիվիստ Եղիա Ներսիսյանին Նոր Նորքի բաժնից ոստիկանության շենքի ետնամուտքով տեղափոխեցին նարկոլոգիական կլինիկա:

 

13:40 Նոր Նորքի բաժին եկան ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանն ու Լյուդմիլա Սարգսյանը: Վերջիններիս թույլ չեն տալիս մտնել բաժին:

 

 

13:58 Նիկոլ Փաշինյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Նոր Նորքի բաժնում կա 56 քաղաքացի:Այս պահի դրությամբ որևե մեկին մեղադրանք չի առաջադրվել, սակայն նրանց ազատ չեն արձակել:Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ ներսում կա 1 անչապահաս և 1 ԱՄՆ քաղաքացի:

Ուղիղ հեռարձակումը` ստորև:

 


Այս թեմայով