Երեկոյան Ազատության հրապարակում կլինեմ. Հովհաննես Ազոյան

պԴերասան Հովհաննես Ազոյանը, ով դատապարտում է վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում ցուցարարների նկատմամբ իրականացված բռնարարքները,  168.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր երեկոյան ժամը 18:00-ին լինելու է Ազատության հրապարակում՝ միանալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ շարունակվող բողոքի ակցիային:

 

Ավելի վաղ Հովհաննես Ազոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել  է.

«Չկա մի երկիր, որի երիտասարդությունը այդքան ատի իր իշխանությանը… Հայաստանի իշխանություն, դու չես կարող երկար գոյատևել… Ավարտվելու ես»:

Դիտվել է 68 անգամ
 


Այս թեմայով