ԼՂ ՊԲ. Հրադադարի ռեժիմը խախտվել է 250 անգամ

ԼՂ ՊԲ. Հրադադարի ռեժիմը խախտվել է 250 անգամ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն` մայիսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ,
որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,- ասված է ԼՂ Պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

 


Այս թեմայով