Սուրեն Խաչատրյանն իր դեմ կատարված «մահափորձ»-ում` սեփական մասնակցության մասին

սուրեն«Ձեզանից բացի ուրիշ խոսող չկա, մենակ դուք եք էդ մասին խոսում»,- Սուրեն Խաչատրյանը` լրագրողներին:

Այսօր Կոտայքի մարզի Բջնի քաղաքում տեղի ունեցավ Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված հուշակոթողի բացման արարողությունը, որին ներկա էր նաև Սյունիքի սկանդալային մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ով խոսեց օրերս իր մեքենայի վրա արձակված կրակոցների դեպքից

«Դեպքը ինչպիսին ուզում ա ըլնի, ես հեսա, սաղ ձեր դեմ կայնած եմ էլի: Աստված փրկեց»,- ասաց Սուրեն Խաչատրյանն ու հավելեց.«Որ դուք էլ բարի լինեք, ձեզ էլ կփրկի Աստված»:

Դիտարկմանը, թե վարկած  է տարածվում, որ հենց ինքն է եղել կազամկերպիչը, Սուրեն Խաչատրյանը հակադարձեց. «Ձեզանից բացի ուրիշ խոսող չկա, մենակ դուք եք էդ մասին խոսում»:

Թեմային առնչվող հրապարակումներ`

Նոր մանրամասներ. Հրազենային կրակահերթ՝ Սյունիքի մարզպետի ավտոմեքենայի ուղղությամբ

Կրակել են Սուրեն Խաչատրյանի մեքենայի վրա

Դիտվել է 192 անգամ
 


Այս թեմայով