Politik.am-ը միանում է հոսանքի թանկացման դեմ պայքարի «Մութ ժամեր» ակցիային

CutEnergyPolitik.am լրատվական-տեղեկատվական կայքը միանում է «Մութ ժամեր» ակցիային և մայիսի 25-ին ժամը 21:00-ից մինչև 23:00-ն կհրաժարվի էլեկրաէներգիա օգտագործելուց:

Ակցիայի նպատակը, իրականում, բողոքի ակցիան է ընդդեմ հոսանքի թանկացման:

Հիշեցնենք, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հայտով: ՀԾԿ հանձնաժողովը դեռևս ուսումնասիրում է ՀԷՑ-ի հայտը:

Այս  ամենին զուգահեռ Հայաստանում հասունանում է քաղաքացիական պայքար ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման:

Ֆեյսբուք սոցիալական կայքում բացվել է  «Դեմ ենք ԷլեկտրաԷներգիայի թանկացմանը» խումբը: Նախատեսված է  «Բողոքի և պահանջի ՄԵԾ երթ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման»: Ստեղծվել է  նաև «Մութ ժամեր» միջոցառում :

Միջոցառումներին մասնակցելու և մանրամասներին ծանոթանալու համար սեղմեք հիպերակտիվ հղումների վրա:

Դիտվել է 63 անգամ
 


Այս թեմայով