Home » ՄԱՄՈՒԼ » Ինչպես իրավապահներին հաջողվեց օֆշորի գործից «մաքրել» Տիգրան Սարգսյանին և Նավասարդ Կճոյանին

Ինչպես իրավապահներին հաջողվեց օֆշորի գործից «մաքրել» Տիգրան Սարգսյանին և Նավասարդ Կճոյանին

Ինչպես իրավապահներին հաջողվեց օֆշորի գործից «մաքրել» Տիգրան Սարգսյանին և Նավասարդ ԿճոյանինԱյսօր մեղադրյալի աթոռին է միայն Աշոտ Սուքիասյանը:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայտի «օֆշորային սկանդալի» քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Չնայած այս պատմության հետ բազմաթիվ անուններ հնչեցին, այդ թվում նաև՝ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը, սակայն գործով անցնող միակ մեղադրյալը գործարար Աշոտ Սուքիասյանն է, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, մասնավորապես, «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի ունեցվածքը յուրացնելու մեջ: Ընդունված է համարել, որ հենց այս պատմությունը դարձավ Տիգրան Սարգսյանի քաղաքական մայրամուտի պատճառը:

Եթե չլիներ «օֆշորային սկանդալը», ապա հետագա զարգացումները դժվար թե նախկին վարչապետի համար այդքան ծանր հետևանքներ ունենային: Ինչևէ, ներկայումս քրեական գործի նյութերը, որոնք 32 հատորից են բաղկացած, տրվել են պաշտպանական կողմին` ծանոթանալու և միջնորդություններ ներկայացնելու համար: Այդ փուլի ավարտից հետո քրեական գործը կուղարկվի դատարան: Այս գործով դատաքննությունն ուշագրավ կլինի այն տեսանկյունից, թե ինչպես է իրավապահներին հաջողվել նախկին վարչապետին և Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանին «մաքրել»:

Հիշեցնենք, որ Փայլակ Հայրապետյանը մի քանի տասնյակ միլիոն դոլարի ունեցվածքն իրենից խլելու պատմության մեջ հիմնականում մեղադրում էր ոչ միայն Աշոտ Սուքիասյանին, այլ նաև Տիգրան Սարգսյանին և Նավասարդ Կճոյանին: Սակայն նրանցից այսօր մեղադրյալի աթոռին է միայն Աշոտ Սուքիասյանը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 25 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy