Արցախում քննարկել են առողջապահության խնդիրները

Արցախում քննարկել են առողջապահության խնդիրներըՆախագահ Սահակյանը կարեւորել է ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի հետ փոխգործակցությունը:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին հանդիպում է ունեցել Ստեփանակերտում անկացված` ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի արտագնա նիստի մասնակիցների հետ` ակադեմիայի նախագահ Լեւոն Մկրտչյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, արծարծվել են Արցախում առողջապահության զարգացմանը եւ այս ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի հետ փոխգործակցությունը` նշելով, որ կազմակերպության կողմից Արցախում իրականացվող աշխատանքները եւ երկրին ցուցաբերվող աջակցությունն արդեն իսկ տալիս են դրական արդյունքներ:

 


Այս թեմայով