Մութ ժամեր. 2 ժամով հրաժարվում ենք էլեկտրաէներգիայից

Մութ ժամեր. 2 ժամով հրաժարվում ենք էլեկտրաէներգիայիցՄայիսի 25-ին ժամը 21:00-ից մինչև 23:00 իմ բնակարանում կսպառվի 0 ԿվՏ: 

Իսկ ինչ, եթե մայիսի 25-ին ժամը 21:00-23:00-ին անջատենք մեր տների լուսավորությունը, հեռուստացույցը, օդոփոխիչները (երկու ժամում չենք մեռնի :Ճ), նույնիսկ սառնարանները (երեկոյան սառն ա լինում, սնունդը չի փչանա), ու երկու ժամ անցկացնենք մեր ընտանիքների հետ ռոմանտիկ մթնոլոտում` մոմերի լույսի ներքո: Նպատակն, իրականում, բողոքի ակցիան է ընդդեմ հոսանքի թանկացման: Վստահ եմ, որ եթե ամբողջ Հայաստանում 100 հազար ընտանիք անի դա, ապա եթե հաշվենք, որ բոլոր այդ սարքերը միջինում կսպառեին 3 ԿվՏ, ապա Էլցանցերի վնասը կկազմի 4,2 մլն դրամ: ՀԷՑ-ի ղեկավարությունը ստիպված կլինի դրսից եկած ռուս պաշտոնյայի համար այդ ամիս տուն վարձել ոչ թե Նորք Մարաշում, այլ Ներքին Շենգավիթի 5 հարկանի խրուշչովկայում: Միաժամանակ պետք է սպառնալ, որ այս ակցիաները կարող են դառնալ պարբերական, արվել ամբողջ օրվա ընթացքում` ՀԷՑ-երին պատճառելով հսկայական վնասներ: Կարծում եմ, որ այս ակցիան իրագործելի է 100 տոկոսով: Միայն անհնրաժեշտ է լայն տարածում:

Մայիսի 25-ին ժամը 21:00-ից մինչև 23:00 իմ բնակարանում կսպառվի 0 ԿվՏ: Միացե՛ք, տարածե՛ք, աշխատող տարբերակ է…:

Միջոցառմանը միանալու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ:

Դիտվել է 68 անգամ
 


Այս թեմայով