Home » ՄԱՄՈՒԼ » Արթուր Մեսչյանի կոչը` Սերժ Սարգսյանին

Արթուր Մեսչյանի կոչը` Սերժ Սարգսյանին

Արթուր Մեսչյանի կոչը`  Սերժ Սարգսյանին. «Համաներում հայտարարեք»Մոտ 3 ժամ տեւած հանդիպման ընթացքում Մեսչյանը խոսեց ամեն ինչից:

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Հայաստանի ամերիկյան համալսարանում «Ճարտարապետության քաղաքականությունը եւ քաղաքականության ճարտարապետությունը» թեմայով հանդիպում էր հայտնի երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ, ում խոսքը լսելու էին եկել հարյուրավոր մարդիկ, հիմնականում երիտասարդներ:

Մոտ 3 ժամ տեւած հանդիպման ընթացքում Մեսչյանը խոսեց ամեն ինչից, ծերակույտի վերածված քաղաքաշինության խորհրդից, բետոնապատված քաղաքից, անաստված եկեղեցիներից, իր չկայացող համերգից, անգրագետ հեռուստաեթերից, System of a Down խմբի համերգից, հեղափոխությունից, ապա դիմեց Սերժ Սարգսյանին. «Պարոն նախագահ, խնդրում եմ ամնիստիայի ժամանակ Շանթի հարցը լուծեք»:

Դահլիճում ներկա էր նաեւ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ում դիմելով՝ ասաց. «Եթե քո հայրիկն այստեղ լիներ, բեմից խոսեր, ավելի շատ օգուտ կտար, քան ես»:

Երիտասարդները խանդավառված էին՝ այնպես, ինչպես System of a Down-ի համերգին՝ Հանրապետության հրապարակում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 228 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy