Home » ՄԱՄՈՒԼ » Էլէներգիայի թանկացման քաղաքական որոշումը կայացված է

Էլէներգիայի թանկացման քաղաքական որոշումը կայացված է

Էլէներգիայի թանկացման քաղաքական որոշումը կայացված էԱրդյոք Ռուսաստանը մինչև վերջ «դաբրո» կտա՞ սահմանադրական փոփոխություններին:

«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ պնդեն, թե էլեկտրականության թանկացումը կախված է մեկ մարմնից, և այդ մեկը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է, «նա է որոշելու` պետք է թանկանա էլեկտրականությունը և որքան պետք է թանկանա, պետք է որոշի` թալան եղել է, թե ոչ, կորուստները պատճառաբանված են, թե չպատճառաբանված», այնուհանդերձ, մեր աղբյուրները պնդում են, որ արդեն քաղաքական որոշում կա, որ սակագինը սահմանվի 50-52 դրամի շրջանակներում:

Ի դեպ, ըստ ամենայնի, ՀԷՑ-երը ոչ թե կվերավաճառվեն, այլ կարող են սնանկ ճանաչվել` կախված Ռուսաստան-Հայաստան քաղաքական բանակցությունների օրակարգից, կախված նրանից` արդյոք Ռուսաստանը մինչև վերջ «դաբրո» կտա՞ սահմանադրական փոփոխություններին, թե՞ «տակից խաղեր» կտա, կօգնի քոչարյանական և ՀՀԿ-ական համապատասխան թևին` ցցեր խրելու ՀՀԿ-ի «բեռնատարի» թափանիվների մեջ:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 104 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy