Միայն ֆուրշետի համար 2 մլն 902 հազար դրամ պետբյուջեից

Միայն ֆուրշետի համար 2 մլն 902 հազար դրամ պետբյուջեիցՊաշտպանության նախարարությունը այդ գումարով երկու անգամ կազմակերպել է «բարձր մակարդակի» ֆուրշետներ:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 23-ից 26-ը Հայաստանում անցկացված ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն-2015» համատեղ զորավարժության շրջանակներում կազմակերպված ֆուրշետները պետբյուջեի վրա արժեցել են 2 մլն 902 հազար 340 դրամ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության էլեկտրոնային կայքից:

Պաշտպանության նախարարությունը այդ գումարով երկու անգամ կազմակերպել է «բարձր մակարդակի» ֆուրշետներ, ինչպես նաեւ վճարել արարողակարգային այլ ծախսերի համար: Այդ նպատակով ՊՆ-ն 2,9 միլիոն դրամի պայմանագիր է կնքել նախարարությանը պատկանող «Զինառ» ՓԲԸ–ի հետ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 203 անգամ
 


Այս թեմայով