«Երկիր Մեդիան» բոլորին հրավիրում է Ազատության հրապարակ

երկիր Մայիսի  26-ԻՆ` ժամը 20.00-ին Երկիր Մեդիա հեռուստաընկերությունը բոլորին հրավիրում է Ազատության  հրապարակ` տոնական համերգին: 

Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 97 և ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ հեռուստաընկերության ծննդյան 11 ամյակի կապակցությամբ հրավիրված համերգին կհնչեն ազգային-ազատագրական երգեր, կլինեն պարային կատարումներ։ Հանդես կգան՝ Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Սևակ Ամրոյանը, Թովմաս Պողոսյանը, Սամվել Երանյանը, Ֆորշը, Դավիթ Ամալյանը, Ռուբեն Մաթևոսյան և ուրիշներ:

Եկե՛ք մայիսի 26-ի երեկոն միասին անցկացնենք ուրախ եւ հաճելի մթնոլորտում։ ՀԱՂԹՈՂ ԵՐԿՐԻ համերգ ենք ՁԵԶ խոստանում։

Դիտվել է 24 անգամ
 


Այս թեմայով