Ուկրաինայում ՀՀ դեսպան Սերվիսի Անդոյի գործերն ուղղակի հրաշալի են

Ուկրաինայում ՀՀ դեսպան Սերվիսի Անդոյի գործերն ուղղակի հրաշալի ենԴեսպանը նաեւ հայտարարագրել է 345 միլիոն դրամ:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի գործերը ուղղակի հրաշալի են չնայած այդ երկրում տիրող ճգնաժամային իրավիճակին: Ինչպես տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից, Անդրանիկ Մանուկյանը նախորդ տարի 3,5 միլիոն դոլարի չափով փոխառություն է տվել տոկոսով փող, որոնց տոկոսներից 118 հազար դոլար եկամուտ է ստացել:

Դեսպանը նաեւ հայտարարագրել է 345 միլիոն դրամ, 3,5 միլիոն դոլար (փոխաոության հետ կապ չունեցող) եւ 380 հազար եվրո դրամական միջոցներ: Ընդհանուրը մոտ 4,7 միլիոն դոլար: Դեսպանի կինը Անահիտ Մանուկյանը, նախորդ տարի հայտարարագրել է 12 միլիոն դրամ եւ 102 հազար ԱՄՆ դոլար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը` bravo.am-ի:

Դիտվել է 138 անգամ
 


Այս թեմայով