Ալավերդու քաղաքապետը հանուն բիզնեսի հրաժարվում է պաշտոնից

Ալավերդու քաղաքապետը հանուն բիզնեսի հրաժարվում է պաշտոնիցԱլավերդու քաղաքապետի պաշտոնը Վարոսյանն ստանձնեց այն ժամանակ, երբ քաղաքապետի պաշտոնը լքեց Արթուր Նալբանդյանը եւ մարզպետ նշանակվեց:

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաշատի եւ Աբովյանի քաղաքապետերի ընտրություններն ստվերել են հունիսի 7-ին Հայաստանի մի շարք այլ համայնքներում սպասվող ՏԻՄ ընտրությունները, մինչդեռ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում ոչ պակաս հետաքրքիր իրավիճակ է: Գործող քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը, ով 2011-ին իր մրցակից Կամո Բաբայանից մոտ տասն անգամ ավելի ձայն էր ստացել, հրաժարվում է այս անգամ մասնակցել։ Նա ասում է, թե որոշել է բիզնեսով զբաղվել: «Մասնավոր բիզնեսով զբաղվելու ցանկություն կա, ծրագրեր ունեմ, իսկ աշխատանքային տասը տարիները համարել եմ բավարար, այդ տասը տարիները համարում եմ ամենաինտենսիվ, ամենաարդյունավետ տարիները, աշխատել եմ շատ սիրով ու նվիրումով, փորձել եմ իմ քաղաքացիների հույսերն արդարացնել, իսկ հիմա էլ ուզում եմ մասնավոր գործով զբաղվել, որեւէ արտառոց բան չկա»,- մեզ հետ զրույցում նշեց Արտավազդ Վարոսյանը:

Ալավերդու քաղաքապետի պաշտոնը Վարոսյանն ստանձնեց այն ժամանակ, երբ քաղաքապետի պաշտոնը լքեց Արթուր Նալբանդյանը եւ մարզպետ նշանակվեց: Հնարավո՞ր է նախորդի օրինակով Վարոսյանն էլ նման «թռիչք» կատարի։ «Եկեք ենթադրություններով չխոսենք կամ զուգահեռականներ անցկացնել նախկին տարիների հետ, նման խոսակցություն չկա»: Առաջադրված թեկնածուներն այսօր երկուսն են` Արթուր Աբգարյան եւ Կարեն Փարեմուզյան: Նրանք երկուսն էլ անկուսակցական են:

Արթուր Աբգարյանն ինքնառաջադրվել է, իսկ Կարեն Փարեմուզյանի թեկնածությունն առաջադրել է Հանրապետական կուսակցությունը: Ըստ լուրերի՝ նրան առաջ է «բրթել» մարզպետ Նալբանդյանը: Կարեն Փարեմուզյանը «Հարավկովկասյան երկաթուղու» Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետն է, ընդունելի թեկնածու ՀՀԿ-ի համար:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով