Թբիլիսիի զոհերի թիվը հասել է 19-ի. կա 3 անհետ կորած

թբիլիսիՆոր մանրամասներ Թբիլիսիի ջրհեղեղից:

Հունիսի 20-ին հերթական անգամ կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻՆ դեպարտամենտի Կառավարման Կենտրոնի հետ:

Ըստ ստացված տեղեկության` Թբիլիսիում զոհերի թիվը հասել է 19-ի, իսկ անհայտ կորածներինը` 3-ի:

***

Հունիսի 17-ին, ժամը 22.00-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻՆ դեպարտամենտի Կառավարման Կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն զոհերի թիվն հասել է 18-ի, կան 4 տուժած քաղաքացիներ և ևս 1 քաղաքացի տուժել է գազանանոցից փախած վագրի հարձակումից:

***

Հունիսի 16-ին, ժամը 17.30-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻՆ դեպարտամենտի Կառավարման Կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն Թբիլիսի քաղաքի Սվանիձե փողոցում գտնվող տան մոտակայքում հայտնաբերվել է ազգությամբ հայ 4 կնոջ դի (Ժաննա, Լիաննա, Նանա, Սվետլաննա Եղիազարովաները):

Կա 15 զոհ, 30 տուժած և անհայտ կորածներ:

Այս պահի դրությամբ` Վրաստանի մեր գործընկերները հայտնում են, որ իրենք լրացուցիչ օգնության կարիք չունեն:

***

Անցած գիշեր տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները։

Ջրով լցվել են անցումները, նկուղները և հարյուրավոր տների առաջին հարկերը։

Դեպքի վայրում են պարեկներն ու փրկարարները:

Հեղեղի հետևանքով քաղաքի մի շարք թաղամասերում դադարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։

ՀՀ ՏԿ և ԱԻն ՃԿԱ կենտրոնից կապ է հաստատավել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից հայտնեցին, որ կա ութ զոհ, որոնցից մեկը փրկարար է,  ութ անհայտ կորած, տուժածների թիվը ճշտվում է, մայրաքաղաք Թբիլիսիի որոշ ճանապարհներ փակ են, իրականացվում են մաքրման աշխատանքներ:

Բացի այդ, կենդանաբանական այգուց փախել են գիշատիչներ։

 


Այս թեմայով