Սերժ Սարգսյանն անհանգիստ է. այսօր հյուրեր է ունենալու

սերժ սարգսյան1Երևանի Ազատության հրապարակում շարունակվում է ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման նստացույցը, որը տևելու է մինչև այսօր՝ ժամը 19:00-ն:

Politik.am: ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ քաղաքացիները պահանջում են վերանայել հոսանքի թանկացման որոշումը և եթե չկատարվի այդ պահանջը, ապա երթով կգնան Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր: Նշենք, որ այս օրերին տարատեսակ վերլուծաբաններ, վայ քաղաքագետներ միաբերան պնդում են, որ քաղաքացիների պահանջն անհիմն է և նստացույցն էլ անտեղի  է՝  առաջարկելով ամեն բան բացի նստացույցից և էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման պահանջից:

Այս օրերին Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիներն ապացուցեցին, որ տուն գնացողը չեն և չտրվեցին հուսահատ հայտարարություններին: Բնականաբար, իշխանություններն ամեն կերպ փորձ արեցին հակազդել ցուցարարաների պայքարին և նույնիսկ տեղեկատվական տեռոր կազմակերպեցին՝ գիշերները չլուսաբանելով նստացույցի ընթացքը, իսկ  ոստիկանությունը սադրանքներ չհրահրեց:

Շարժման նախաձեռնողներն արդեն իսկ հայտարարել են, որ հաջորդ քայլը տեսանելի կլինի այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 19:00-ին, երբ շարժվեն Բաղրամյան 26: Գիտենք, որ Բաղրամյան 26-ը պաշտպանելը իրավապահների համար և գերագույն խնդիր է և ամեն դեպքում նախագահական նստավայրն է՝ այն պահպանելը օրենքի շրջանակում է:

Սերժ Սարգսյանին մոտենալ չի հաջողվել բանակում զոհված զինծառայուղների ծնողներին, Նաիրիտի աշխատակիցներին չի ընդունել Սերժ Սարգսյանը և այս շարքը կարելի է շարունակել թվարկել, սակայն այսօր չի բացառվում ցանկացած սցենար:

Սերժ Սարգսյանը լավ հասկանում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը «խփում է» բոլոր քաղաքացիների գրպանին և եթե չլսի նրանց, ապա հասարակության այն հատվածի, որը քննադատության թիրախները չի ուղղում իր կողմ, նրանք էլ կսկսեն ասել «Սերժ Սարգսյան, հեռացիր»:

Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը վերջին շրջանում ամեն բան անում է, որպեսզի երկրում առկա բոլոր արատավոր հարցերի համար քաղաքացիները մեղադրեն Հովիկ Աբրահամյանի կառավարությանը, որին պատրաստվում է փոխել սահմանադրական հանրաքվեից առաջ:

Սերժ Սարգսյանն այսօր հյուրեր է ունենալու և դա արդեն իսկ անհանգստացնում է նրան, քանի որ Ազատության հրապարակի քաղաքացիները պահանջատեր են և դա արդեն իսկ ապացուցել են:

Դիտվել է 3,295 անգամ
 


Այս թեմայով