Վլադիմիր Գասպարյանն ապտակել է ԱԺ պատգամավորին (Video)

գասպարյան-հրանտՎլադիմիր Գասպարյանն իր աշխատասենյակում երկու ապտակ է հասցրել ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Դավթյանին:

Aravot.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր աշխատասենյակում երկու ապտակ է հասցրել ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Դավթյանին: Պատգամավորը, հիշեցնենք, օրերս հայհոյել էր իր մեքենան կանգնեցրած ոստիկանին: Մամուլում տեսանյութերն էլ շրջանառվեցին: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ որոշել է անձամբ դաստիարակել իր ենթականերին հարգել չհամարձակվող պատգամավորին: Նրան հրավիրել է իր աշխատասենյակ, զարգացումներն արդեն հանգեցրել են նրան, որ ոստիկանապետն ապտակել է պատգամավորին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ  «Առավոտ.am»-ում:

 

 


Այս թեմայով