Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիան հայտարարում է ընդունելություն (Video)

 


ՍԻՐԵԼԻ´ ՊԱՏԱՆԻՆԵՐ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐ,

Հրավիրում ենք Ձեզ սովորելու Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում, որտեղ դասավանդում են վերոհիշյալ ոլորտի Հայաստանի Հանրապետության ճանաչված, հանրահայտ, պրոֆեսիոնալ, հարգարժան և մշակույթի ոլորտի փորձառու մասնագետներ: Մենք կսովորեցնենք Ձեզ աշխատել տեսախցիկի առջև, ձայնագրել հարցազրույցներ, նկարահանել ու պատրաստել հեռուստատեսային հաղորդումներ:

Խոսքի և դերասանի վարպետության պարապմունքները կօգնեն Ձեզ գեղագիտորեն շարադրել ձեր մտքերը և գեղեցիկ խոսել մայրենի լեզվով: Հոգեբանության դասերը կօգնեն վստահ և հանգիստ շփվել ամենատարբեր ոլորտները ներկայացնող մարդկանց հետ, ճանաչել ինքներդ ձեզ, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, որոնց հետ սովորաբար առիթ եք ունենում շփվել առօրյա կյանքում: Սա պարզապես չնչին մասն է այն ամենի, ինչ կարող է ձեզ տալ Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիան չորս տարիների ընթացքում` ընդհանուր և մասնագիտական առումներով:  Մի խոսքով այստեղ ձեզ սպասվում է  անմոռանալի ուղևորություն դեպի հեռուստատեսության ինքնատիպ աշխարհը, ինչպես նաև նոր բացահայտումներ այդ ոլորտում:

Համաձայն 2009 թվականի հոկտեմբերի 23-ին Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի ու Մոսկվայի “Օստանկինո” հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ինստիտուտի միջև կնքված բացառիկ պայմանագրի, այսուհետ  Ակադեմիայի շրջանավարտները հնարավորություն կունենան ևս մեկ տարի Երևանում սովորելով մոսակովյան ինստիտուտի 5-րդ կուրսի ծրագրով, ստանալ   նաև Ռուսաստանի Դաշնության պետական նմուշի դիպլոմ: Ի դեպ, այդ հնարավորությունից կարող են օգտվել  Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի  բոլոր տարիների  շրջանավարտները:

                        Համլետ  Ղուշչյան Ակադեմիայի ռեկտոր

Դիտվել է 37 անգամ
 


Այս թեմայով