Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Լիսկայի որդու մասնակցությամբ միջադեպի գործով խուզարկություն է կատարվել Սդղի լիճ 1 հասցեի ամառանոցում

Լիսկայի որդու մասնակցությամբ միջադեպի գործով խուզարկություն է կատարվել Սդղի լիճ 1 հասցեի ամառանոցում

Լիսկայի որդու մասնակցությամբ միջադեպի գործով խուզարկություն է կատարվել Սդղի լիճ 1 հասցեի ամառանոցումԽուզարկություն  է կատարվել Գորիսի Սդղի լիճ 1 հասցեում գտնվող ամառանոցային համալիրում։ 

Գորիսում մայիսի 2-ին տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Գորիսի Սդղի լիճ 1 հասցեում գտնվող ամառանոցային համալիրում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքը:

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում են կատարվել անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումները՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործով կարևոր նշանակություն ունեցող առարկաներ հայտնաբերելու նպատակով խուզարկություն  է կատարվել Գորիսի Սդղի լիճ 1 հասցեում գտնվող ամառանոցային համալիրում։

Նախաքննության ընթացքում հարցաքննվել և հարցաքննվում են բազմաթիվ  անձինք, առգրավվել են  Զաքարյան եղբայրներին ծեծի ենթարկելու ժամանակ վերջիններիս հագին եղած հագուստները և արյան նմունշներ հայտնաբերելու նպատակով նշանակվել են դատակենսաբանական փորձաքննություններ։

Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ նշված միջադեպի մասնակիցների ամբողջական  շրջանակը, նրանցից յուրաքանչյուրի մասնակցության աստիճանը, Հ.Զաքարյանին ծանր մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը պարզելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասվում է տարածված հաղորդագրություն։

Դիտվել է 20 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy