Home » ՄԱՄՈՒԼ » Video. Մայիսի 9-ին Արկադի Ղուկասյան-Ռոբերտ Քոչարյան զույգը հենց այնպես չի քայլել Ստեփանակերտի փողոցներով

Video. Մայիսի 9-ին Արկադի Ղուկասյան-Ռոբերտ Քոչարյան զույգը հենց այնպես չի քայլել Ստեփանակերտի փողոցներով

 

 Մայիսի 9-ին Արկադի Ղուկասյան-Ռոբերտ Քոչարյան զույգը հենց այնպես չի քայլել Ստեփանակերտի փողոցներովԻնչպես 2008-ին, երբ Քոչարյանը փորձում էր Ղարաբադում Արկադի Ղուկասյանին տանել նախագահական «երրորդ» պտույտի, որպեսզի ինքն էլ Հայաստանում «պտտվի»:

«Իրատես Դե Ֆակոտ» թերթը գրում է.

Ասում են, թե մայիսի 9-ին Արկադի Ղուկասյան-Ռոբերտ Քոչարյան զույգը հենց այնպես չի քայլել Ստեփանակերտի փողոցներով ու նաև փորձել այդ «քելքն անմահացնել»: Ինչպես 2008-ին, երբ Քոչարյանը փորձում էր Ղարաբադում Արկադի Ղուկասյանին տանել նախագահական «երրորդ» պտույտի, որպեսզի ինքն էլ Հայաստանում «պտտվի», ինչը ոչ Ղարաբադում, ո՛չ էլ Հայաստանում թույլ չտվեցին, հիմա էլ Ղուկասյանի ու Քոչարյանի շահերը համընկել են՝ արդեն սահմանադրական փոփոխությունների հարցում:

Ասում են նաև, թե վերջիններս անում են ամեն ինչ՝ Ռուսաստանում համապատասխան լոբբիստներ գտնելու համար, որոնք ռուսական վերնախավին կցուցանեն սահմանադրական փոփոխությունների «անհեթեթությունը», սակայն առայժմ բան չի ստացվում: Ճիշտ է, նրանց հաջողվել է որոշ ռուսաստանաբնակ մեծահարուստ հայերի իրենց համախոհը դարձնել, սակայն քաղաքական մեծ կշիռ վերջիններս չունեն, քանզի Ռուսաստանի հետ հայաստանյան խաղի հիմնական մոդերատորը եղել և մնում է Սերժ Սարգսյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 487 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy