«Պալաչի» համակիրի ծննդաբերող դստերը ճնշում են. զանգել են ծննդատուն

արթուր հարությունյան1«Պալաչի» համակիրի ծննդաբերող դստերը ճնշում են. զանգել են ծննդատուն:

«Ժամանակ» թերթը գրում է.

Նախօրեին առավոտյան Աբովյանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի աշխատակիցը զանգահարել է Մարգարյան ծննդատանը ծննդաբերել պատրաստվող Աբովյանի գրադարանավարուհուն՝ Սոսե Բարսեղյանին, եւ հրամայել մեկ ժամվա ընթացքում գրադարանի բանալիները հանձնել մշակույթի բաժնին:

Աղջկա հայրը՝ Ժորա Բարսեղյանը, այս մասին մեզ տեղեկացնելուց հետո ասաց, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կայքերից մեկով դրական է արտահայտվել քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանի (Պալաչ) օգտին՝ չթաքցնելով, որ նրա համակիրն է:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 308 անգամ
 


Այս թեմայով