Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը տարակուսանքի մեջ է գցել ՀՀԿ-ականներին

Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը տարակուսանքի մեջ է գցել ՀՀԿ-ականներինԲոլորի համար անհասկանալի էր, թե ինչպես է ստացվել, որ 20-ից ավել կրակոցներ են հնչել շուրջ 10 րոպե:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ ԱԺ-ի միջանցքներում պատգամավորների քննարկման հիմնական թեման նախօերին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա հնչած կրակոցներն էին:

Նույնիսկ ՀՀԿ-ականներից շատերը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս պատմությանը մի տեսակ տարակուսանքով էին վերաբերվում: Բոլորի համար անհասկանալի էր, թե ինչպես է ստացվել, որ 20-ից ավել կրակոցներ են հնչել շուրջ 10 րոպե, ինչպես ասել է մարզպետը, բայց ավտոմեքանայի մեջ գտնվող երեք անձինք` մարզպետը, նրա օգնականն ու վարորդը, որևէ վնասվածք չեն ստացել, այն դեպքում, երբ, ըստ լուրերի, կրակոցները հնչել են «Մակարով» տեսակի ատրճանակից:

Բացի այդ՝ շատերի մոտ տարակուսանք էր առաջացրել այն փաստը, որ, ըստ վկայությունների, ավտոմեքենայի վրա կրակել են ընթացքի ժամանակ, մինչդեռ հետքերը դիմահար կրակոցի են: Ու հենց այս փաստն էլ ստիպել էր շատ օրենսդիրների հիշել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետ Ռոմեն Ղազարյանի՝ գեներալ Բուդոյի՝ 1998թ. հունվարի 18-ին ինքն իր դեմ մահափորձ կազմակերպելու պատմությունը»:

 

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 75 անգամ
 


Այս թեմայով