Շշի Մելոն ու Բրիլիանտի Արշակը սպասել են Նաիրա Զոհրաբյանը մեկնի, որ միայն տղերքով «քեֆ անեն»

Շշի Մելոն ու Բրիլիանտի Արշակը սպասել են Նաիրա Զոհրաբյանը մեկնի, որ միայն տղերքով «քեֆ անեն»Կերուխումը կազմակերպվել է այն օրերին, երբ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Հայաստանից բացակայում է:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները Աբրահամ Մանուկյանի եւ Մուրադ Գուլոյանի հետ երեկ Գառնիում խնջույք են կազմակերպել: ԲՀԿ-ականները որոշել են նշել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի եւ Արշակ Մխիթարյանի՝ Բրիլյանտի Արշակի ծննդյան տարեդարձները, որոնք դեռեւս ամսվա առաջին կեսին են եղել: Մելիք Մանուկյանի ծննդյան տարեդարձը եղել է մայիսի 5-ին, իսկ Արշակ Մխիթարյանինը` մայիսի 15-ին:

Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել է, որ ԲՀԿ-ական պատգամավորները ԱԺ նիստի ընթացքում անգամ ակտիվ նախապատրաստական եռուզեռի մեջ էին` պայմանավորվելով, թե որտեղ եւ որ ժամին պետք է կայանա խնջույքը:

Նկատենք, որ կերուխումը կազմակերպվել է այն օրերին, երբ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Հայաստանից բացակայում է: Այլ կերպ ասած՝ ԲՀԿ-ականները ծննդյան արարողությունն անգամ հետաձգել են, որպեսզի կարողանան միայն տղերքով «քեֆ անել»:

Դիտվել է 72 անգամ
 


Այս թեմայով