Home » Real Politik » Երվանդ Զախարյանը տեղում չէ. Տիգրան Ուրիխանյան (Video)

Երվանդ Զախարյանը տեղում չէ. Տիգրան Ուրիխանյան (Video)

ուրիխ«Միանշանակ առաջնային պատասխանատվություն պետք է կրեն ոլորտի պատասխանատուները` Էներգետիկայի նախարարը և այլ պատասխանատուներ»:

Ազգային Ժողովի պատգամավոր, նորաստեղծ  «Ալյանս» ցենտրիստական առաջադիմական կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը կարծում է, որ էլեկտրաէներգիայի թնակացման և ՀԷՑ-ում տեղի ունեցած թալանի համար պետք է փոխվեն ոլորտի պատասխանատուները .«Միանշանակ առաջնային պատասխանատվություն պետք է կրեն ոլորտի պատասխանատուները` Էներգետիկայի նախարարը և այլ պատասխանատուներ: Նախարարը առաջին օրը հայտարարեց, որ տեղի է ունեցել թալան, իսկ երբ արդնե հերթը հասավ փաստերին և երբ պետք է կոնկրետ անուններով խոսվեր, Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ ինքը չի տիրապետում տվյալների: Սա կարող է  նշանակել, որ նախարարը կամ փոշմանել է իր հայտարարության համար, կամ չի տիրապետում իրավիճակին: Այս երկու դեպքում էլ նշանակում է, որ նա իր տեղում չէ»,-ասաց Տիգրան ՈՒրիխանյանը Politik.am-ի հետ զրույցում:

Պատգամավորը մեզ հետ զրույցում նաև անդրադարձավ սպասվելիք պայքարին, կուսակցությունների համագործակցությանը այս հարցի շուրջ և իր կուսակցության անվան շուրջ պտտվող խոսակցություններին: Մանրամասնները Politik.am-ի տեսանյութում:

Դիտվել է 134 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy