Ինչ կատարվում է այսօր աշխարհում, դա պայքար է արժեքների և շահերի միջև. Ս. Գրիգորյան

կոնֆերանսԱյսօր` հունիսի 6-ին, Ծաղկաձորում մեկնարկեց «Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերը: Վիզա երկխոսության հեռանկարները»  թեմայով երկօրյա գիտաժողովը, որը կազմակերպել է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնը»  «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանը»:

«Քննարկումն ավելի լայն կոնտեքստով է ընթանում, վիզաների խնդիրը արդիական է հայ ժողովրդի համար, ԵՄ-ի հետ հարաբերություններում»,- բացման խոսում նշեց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

«Ինչ կատարվում է այսօր աշխարհում, դա պայքար է արժեքների և շահերի միջև: Մի կողմից, սիստեմներ, որոնք ասում են` կենտրոնում գտնվում է մարդը, մյուս կողմն էլ ասում են, որ` ոչ, կենտրոնը մարդը չէ, մարդը ստեղծված է, որ պետությունը պահի»,- նշեց Գրիգորյանն ու անդրադառնալով վիզաների դյուրացմանը ընդգծեց, որ  դեռ վաղ է խոսել վիզաների ազատականացման մասին: Նա հիշեցրեց, որ Հայաստանը ԵՄ-ի հետ արդեն ստորագրել է վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերը և դա որոշակի ձեռքբերում է:

Քաղաքագետի խոսքով` այսօր Հայաստանը  համատեղ օրակարգ չունի ԵՄ-ի հետ և  հիմա նոր-նոր սկսվում են կոնսուլտացիաները, կսկսեն բանակցությունները Եվրոպական միության հետ:

«Եթե դու անցնում ես վիզա երկխոսության,  դա բարձրացնում է հարցեր, կապված մարդու իրավուքնների ոլորտի հետ, եթե դուք անցնում եք երկրորդ փուլ, ապա պետք է ներ փաթեթ ընդունենք և միանաք եվրոպական կոնվենցիաների»,- ասաց Ստեփան Գրիգորյանը` կարևորելով վիզաների ոլորտում ԵՄ-ի հետ տարվող աշխատանքը:

Դիտվել է 58 անգամ
 


Այս թեմայով