Home » ՄԱՄՈՒԼ » Շմայսին տուգանել են և կարգադրություն ուղարկել

Շմայսին տուգանել են և կարգադրություն ուղարկել

շմայսՃՈ-ն մեկ ամսում Շմայսի դեմ 500 հազար դրամ տուգանքի վճարման կարգադրություն է ներկայացրել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը միայն մեկ ամսում՝ 2014 թվականի փետրվարին, ՀՀ Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի (Շմայս) դեմ ընդհանուր հաշվով 500 հազար դրամ տուգանքի վճարման կարգադրություն է ներկայացրել դատարան: Ամեն անգամ վճարման կարգադյաւթյունը դատարան ներկայացնելուց ու դատավորի կողմից բավարարվելուց հետո Առաքել Մովսիսյանը վճարել է պահանջվող տուգանքը:

Նշենք, որ տուգանքներից մեկի չափը 250 հազար դրամ է։ Նման մեծ չափի տուգանք հիմնականում նախատեսված է այն դեպքերում, երբ վարորդը ավտոմքենան վարել է հարբած վիճակում կամ էլ արագության թույլատրելի սահմանը գերազանցել է 50 կմ/ժ և ավել: Առավել հավանական է, որ տուգանքները արձանագրվել են արագաչափերի կողմից: Դժվար թե ճանապարհային ոստիկանները համարձակվեին ՀՀԿ-ական պատգամավորի ավտոմեքենան կանգնեցնել ու տեղում 250 հազար դրամով տուգանել; Առավել ևս, որ սույն պատգամավորն ինքն էլ է խոստովանում, որ բռնաբարության հանդեպ թուլություն ունի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 332 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy