Home » Real Politik » Բանակցային պրոցեսը Ադրբեջանի համար պատվերով համերգ չէ. Է. Շարմազանով

Բանակցային պրոցեսը Ադրբեջանի համար պատվերով համերգ չէ. Է. Շարմազանով

շարմԱդրբեջանն առաջին անգամ չէ, որ նման գործողությունների է դիմում:

«Բանակցային պրոցեսը Ադրբեջանի համար պատվերով համերգ չէ, որ երբ ուզի առաջարկ ներկայացնի»,- նման տեսեկետ այսօր Հանրապետական կուսակցության  գործադիր մարմնի նիստից հետո` լրագողներին հետ հանդիպման ժամանակ` հայտնել է ԱԺ փախխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ նման գործողությունների է դիմում: Պարզից էլ պարզ է, որ փորձում է Թուրքիային խցկել բանակցային պրոցեսների մեջ, որը, սակայն, անհնար է: Թուրքիան ղարաբաղյան հարցի կարգավորման գործում անելիք չունի եւ չի էլ կարող ունենալ»,- ասել է Շարմազանովը` անդրադառնալով Ադրբեջանի այն առաջարկին, որով նրանք ցանկանում են Թուրքիային ներգրավեն ղարաբաղյան հակամարտության ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ցանկում:

 

Դիտվել է 36 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy