Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » 208 միլիոն, շքեղ LEXUS LX 570 և երեք բնակարան. դատարանի նախագահի կարողությունը

208 միլիոն, շքեղ LEXUS LX 570 և երեք բնակարան. դատարանի նախագահի կարողությունը

lexus-lx570-dec2015-11Հայաստանում դատավորները այն պետական պաշտոնյաներն են, որոնք ոչ մեծ աշխատավարձով կարողանում են մի քանի տարվա ընթացքում ֆանտաստիկ կարողություն դիզել: Բոլոր գիտեն և բոլորն են խոսում մեր դատական համակարգի կոռումպացվածության մասին: Չնայած այս հանգամանքին մեր դատավորները շարունակում են հարստանալ և չբացատրել, թե որտեղից իրենց այդ գումարները:

Այս անգամ Politik.am-ի ուշադրության կենտրոնում է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արմեն Դանիելյանն է: Նա դատարանի նախագահ է նշանակվել 2013 թվականին` Սերժ Սարգսյանի հրամանագրով:

Ըստ Բարձրաստիճան պետական պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով ներկայարցած հայտարարգրի դատարանի նախագահը մեծ կարողության է տիրապետում: Ըստ 2013 թվականին ներկայացված հայտարագրի դատավորը ունի երեք բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում:  Հետաքրքիր է, որ նա 2012 թվականին ներկայացված հայտարարգում չի ներկայացրել այս բնակարանները և 2013 թվականի հայտարարգրում չի էլ ներկայացրել այս բնակարանները գնե՞լ է, թե՞ նվեր է ստացել` ինչպես մեր շատ դատավորներ:

Ըստ 2015 թվականի հայտարարգրի դատարանի նախագահի դրամական միջոցները կազմում են.  18 միլիոն 500 հազար դրամ, 245 հազար դոլար (կամ 110 միլիոն դրամ), 148 հազար եվրո (կամ մոտ 80 միլիոն դրամ): Սա այն դեպքում, երբ նա ստացել է տարեկան 8 միլիոն դրամից քիչ ավելի աշխատավարձ:

Ըստ իր նախորդ տարիների հայտարարագրերի Արմեն Դանիելյանը 2011 թվականին ունեցել է BMW X5 4.4 ավտոմեքենա և այն հարկային տարվա ավարտին վաճառել 50 հազար ԱՄՆ դոլարով: Իսկ արդեն 2013 թվականին ունեցել  LEXUS LX 570 մակնիշի ավտոմեքենա:

Աղքատ չէ նաև Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արմեն Դանիելյանի կինը` Էլզա Աղաբաբյանը, նրա կարողությունը 2015 թվականին կազմել է 32 միլիոն դրամ:’

Հասկանալու համար, թե որտեղից Արմեն Դանիելյանին այս կարողությունը եկեք ուսւոմնասիրենք նրա պաշտոնական կենսագրությունը.

Ծնվել է 1974 թվականին Երևան քաղաքում։

1991թվականին ընդունվել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտ, որը ավարտել է 1997 թվականին՝ ստանալով տնտեսագետի որակավորում։

1996 թվականից մինչև 1998 թվականը ծառայել է Զինված ուժերում։

1998 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, որն ավարտել է 2002 թվականին։

1999 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2002 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես աշխատակազմի ղեկավար։

2007 թվականին աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմի ղեկավար։

2007 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2009 թվականից  աշխատում է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2013 թվականի հուլիսի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

 

Հ.Գ. Ահա այսպես, իր ողջ գիտակցական կյանքում պետական մարմիններում աշխատած իրավաբանը, ոչ բարձր աշխատավարձով կարողացել է և ընտանիք պահել, և միլիոններ դիզել: Կարելի է խնդրել Արմեն Դանիելյանին, որպեսզի նա իր փորձով կիսվի ՀՀ մյուս քաղաքացիների հետ, եթե իհարկե իր փորձը օրինականության շրջանակում է:

Ի դեպ սա այն դատարանի ղեկավարն է, որտեղ Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Անդրիաս Ղուկասյանի և Հովսեփ Խուրշուդյանի կալանավորման որոշումները կայացվեց:

Դիտվել է 1,381 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy