Video. Հայտնի տաքսիստի իրական դեմքը

Video. Հայտնի տաքսիստի իրական դեմքըՀանրությանն իր վարժ խոսքով հայտնի դարձած տաքսու վարորդ Արման Գալստյանի վերաբերյալ արդեն իսկ հակասական կարծիք է  ձևավորվում:

Դեռևս մեկ ամիս առաջ Արմանը տեսախցիկի առաջ հայտնում էր հետևյալ միտքը.

«Ես Վալերի Օսիպյանին էլ եմ ասել, որ ինձ պուճուր ժամանակ ջեմով կոնֆետ  են բաժանել: Ես ուշադրության պակաս չունեմ: Էս (բողոքը) իմ համար տրամպլին չի, ոչ էլ կամերաների մոտ նկարվելու խնդիր ունեմ: Ես դուրս եմ եկել ասելու, որ դեմ ենք կոնկրետ այս օրենքին (լիցենզավորման)»:

Այդ ժամանակ Արման Գալստյանի մասնակցությամբ տարածված  տեսանյութերը բավականին մեծ դիտումներ ունեցան: Արմանի մասին գրեց նաև BBC-ն, սակայն դրանից հետո վարկածներ առաջ քաշվեցին, թե տաքսու վարորդը «պրոեկտ» է և առաջ քաշվեց նրա կեղծ դերակատարության հարցը:

Youtube-ում տարածված մի տեսանյութում էլ, որը արվել է 2014 թվականի  մայիսի 28-ին, տեսանելի է, թե ինչպես է Արման Գալստյանը շրջում ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հետ:

Հանրությունը, հավանաբար,  պետք է իր կարծիքը վերանայի կապված Արմանի անկեղծության հետ: Ի դեպ, տաքսու վարարդներից ոչ բոլորն են կիսում նրա տեսակետները, քանի որ հակասություններ են տեսնում արտահայտած մտքերի մեջ: Politik.am-ի հետ զրույցում մի տաքսու վարորդ օրինակ բերեց Արմանի այն խոսքը, թե պետք չէ հատուկ բուժզնություն անցնել և դրանից մի քանի րոպե անց ասված խոսքը, որ տաքսու վարորդը  հնարավոր է նաև թմրամոլ լինել և դա վատ է:

Առաջարկում ենք դիտել՝ Politik.am-ի պատրաստած տեսանյութը:

Դիտվել է 199 անգամ
 


Այս թեմայով