205 միլիոն. պատգամավոր Մուշեղ Պետոյանի ունեցվածքը

մուշեղPolitik.am-ը շարունակում է ներկայացնել ԱԺ պատգամավորների և պետական այլ պաշտոնյաների ունեցվածքը: Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է հայտնվել ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը: Պատգամավորը 1994-2007թթ. ծառայել է ՆԳՆ ՇՄ Արթիկի ՆԳ բաժանմունքում` որպես ՃՊԾ ավագ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ:

2011 թվականից ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով: 2015 թվականից չի հանդիսանում այդ կուսակցության անդամ:

Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարգրի պատգամավորի կարողությունը կազմում է.

2015 թվականի հարկային տարում նրա դրամական միջոցները կազմել են` 140 հազար ԱՄՆ դոլար (կամ 65 միլիոն դրամ) և 106 միլիոն դրամ: Նույն տարում նրա եկամուտները կազմել են 34 միլիոն դրամ:

Այսպիսով 2015 թվականի ընթացքում պատգամավորի կուակած կարողությունը կազմում է 205 միլիոն դրամ:

 Պատգամավորը ունի նաև TOYOTA CAMRY 3.5 մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 15 միլիոն դրամով:

Դիտվել է 212 անգամ
 


Այս թեմայով