Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հովիկ Աբրահամյանը՝ էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման մասին

Հովիկ Աբրահամյանը՝ էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման մասին

Քննությունները որակական առումով պետք է ավելի լավը լինեն. Հովիկ ԱբրահամյանՎարչապետն անդրադարձել է հոսանքի հնարավոր թանկացման խնդրին:

Այսօր՝ մայիսի 31-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է էլեկտտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման խնդրին:

Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ուսումնասիրում է Հայաստանի էլէկտրական ցանցեր ընկերության հայտը, իսկ ՀԷՑ-ը հանձնաժողովի հայտում առաջ է քաշել էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման առաջարկը:

Վարաչապետը նշել է, որ սակագնի հետ կապված այժմ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացնում:

«Հիմնավոր գործոններ են ներկայացվել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետ կապված,  այժմ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսունասիրում է եւ իր արդյունքները կհայտնի»,-նշեց Հովիկ Աբրահամյանն ու չասաց, թե իր կարծիքով սակագնի բարձրացումը հիմնավոր է, թե ոչ:

Հիշեցնենք, որ օրերս Երևանում տեղի է ունեցել բազմամարդ հանրահավաք և երթ` ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման։ Սրան զուգահեռ Հայաստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում նույն պահանջով ակցիաներ են եղել: ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն էլ երեկ հայտարարել է, թե ՀԾԿ հանձնաժողովը մեկ շաբաթից կարձագանքի ՀԷՑ-ի հայտին:

 

Դիտվել է 100 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy