Video. Անվտանգության կանոնների խախտումը սկսվում է ավտոմեքենաների վրա գազի բալոն տեղադրելուց. Քննարկում

«Անվտանգության կանոնների խախտումը սկսվում է ավտոմեքենաների վրա գազի բալոն տեղադրելուց: Լինում է, որ տեղադրվում են անվտանգության նորմերին չհամապատասխանող բալոններ: Վարորդներից շատերն անգամ չգիտեն, որ բալոննրը պետք է փորձաքննություն անցնեն: Գազալցակայաններում էլ չեն ստուգում մեքենանների վրա տեղադրված բալոնների անվտանգության ապահովման չափանիշները: Չկա նաև պետական մարմինների կողմից պատշաճ վերահսկողություն անվտանգության կանոնների պահպանման առումով: Այսինքն՝ ստեղծված իրավիճակում մեղավորություն ունեն և՛ գազալցակայանները, և՛ վարորդները, և՛ պետական վերահսկիչ մարմինները»,- այս մասին այսօր Մեդիա կենտրոնում  «Անվտանգության պահպանման խնդիրները գազալցակայաններում» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի հանրային Սիրանույշ Զաքարյանը:

«Անվտանգության կանոնները չեն պահպանված եղել նախորդ տարիներին նաև Հայաստանի մի շարք գազալացակայաններում: Մեր ուսումնասիրությունները վեր են հանել այդ խնդիրները և կազմել խախտումների մասին համապատասխան արձանագարություններ, կիրառվել են տուգանքներ»,- նշեց Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի՝ շուկայի վերահսկողության պետական տեսչության փաստաթղթաշրջանառության և իրավական համակարգման բաժնի պետ Արծրուն Նաջարյանը:

«Նախկին խորհրդային երկրներից միայն Հայաստանում է, որ ավտոմեքենաների 90% օգտագործում է բնական գազ: Սա էկոնոմ տարբերակ է, բայց տեղի են ունենում նաև դժբախտ պատահարներ, որոնց հիմանական պատճառն անվտանգության կանոնների խախտումն է: Սա հիմնականում գալիս է վարորդների անզգուշությունից, քանի որ շատերն իրենց ավտոյի գազաբալոնը ժամանակին չեն ներկայացնում ստուգման: Վարորդները գիտեն, որ բալոնը կարող է ունենալ խնդիրներ, բայց չեն ներկայացնում ստուգման և փորձարկման՝ պատճառաբանելով ֆինանսական խնդիրներով: Այս մոտեցման հետևանքով հետևանքով լինում են դժբախտ պատահարներ՝ զուգորդված մարդկային զոհերով»,- նշեց ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության գազասարքավորումների և վառելիքի օբյեկտների տեխանվտանգության փորձաքննության բաժնի պետ Ռուբեն Բադեյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Դիտվել է 66 անգամ
 


Այս թեմայով