Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությանն ընդառաջ. ի՞նչ սպասելիքներ կան

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությանն ընդառաջ. ի՞նչ սպասելիքներ կան


չախոյան խաչիկ-ֆիֆաԱյսօր՝ մայիսի 29-ին, շվեցարական Ցյուրիխ քաղաքում կկայանա ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունը:
  Առաջադրվել են երկու թեկնածուներ՝ գործող նախագահ Յոզեֆ Բլատերը և Հորդանանի արքայազն Ալի Ալ Հուսեյնը:

Հետաքրքրությունն այս ընտրությունների նկատմամբ զգալիորեն բարձրացավ, երբ ձերբակալեցին ՖԻՖԱ-ի 6 անդամները, ովքեր մեղադրվում են կաշառք ստանալու, 1990 թվականից ի վեր միլինավոր դոլարների անհետացման, ինչպես նաև միլիոնավոր դոլարների դիմաց Աշխարհի 2018 և 2022թթ առաջնությունների իրավունքները Ռուսաստանին ու Քաթարին վաճառելու մեջ:

Այս իրադարձություններն անմիջականորեն առնչվում են գործող նախագահ և նախագահի թեկանածու Յոզեֆ Բլատերի անվան հետ, որի արդյունքում ավելի մեծացան Յոզեֆ Բլատերի դեմ ուղղված քննադատությունները՝ նվազեցնելով  նրա վերընտրման հնարավորությունը: Այս կապակցությամբ Politik.am-ը մեկնաբանություններ ստացավ մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանից: «Բոլորն էլ գիտեն ինչ է տեղի ունեցել: Մարդիկ երբեմն սխալվում են, սխալ որոշումներ են կայացնում: Այսօրվա կոնգրեսը պարզ, հստակ կերպով կպատասխանի բոլոր հարցերին»: Անդրադառնալով թեկնածուներին և նրանց հնարավորություններին՝ նա ասաց. «Ճիշտն ասած՝ չեմ կարող բնութագրել արքայազն Ալի Ալ Հուսեյնին, քանի որ չեմ ճանաչում: Գիտեմ, որ ֆուտբոլային գործիչ է, բայց Բլատերն ավելի հայտնի է: Չեմ կարող ասել, թե ինքը կարող է փոփոխություններ մտցնել, որովհետև դա մի մարդով չի լինում, համակարգ պետք է աշխատի: Այնուհանդերձ՝ արքայազնը այսօր բավականին շատ կողմանկիցներ ունի: Նույնը պետք է ասել նաև Բլատերի մասին, (այնպես չի, որ նա կողմնակիցներ չունի): Կարճ ասած՝ հիմա շատ խառնաշփոթ իրավիճակ է ՖԻՖԱ-ում և միայն կոնգրեսի որոշումից հետո, երբ հայտնի կլինի, թե ով է նախագահը՝ ավելի պարզ կդառնա հետագան: Այնումանենայնիվ շատ արագ փոփոխություններ չեմ կարծում, որ կլինեն»:

Այն հարցին, թե ի՞նչ տեղի կունենա, եթե Բլատերը վերընտրվի, Խաչիկ Չախոյանը պատասխանեց, որ դա դժվար հարց է, քանի  կոնֆեդերացիաների միջև բավականին լուրջ հակասություններ կան:  Մարզական մեկնաբանը շարունակելով նշեց. «Բոլորն էլ գիտեն, որ ՈՒԵՖԱ-ն հայտարարել է, որ Բլատերին անպայման պետք է փոխել, որպեսզի ֆուտբոլում փոփոխություններ տեղի ունենան, սակայն ոչ ոք չի կարող ասել, թե, եթե Բլատերը մնա ինչ տեղի կունենա»: Եզրափակելով խոսքը նա նշեց, որ իր կարծիքով՝ այդ տարաձայնությունները տեղին չեն և «սա հերթական պահն էր, որ բոլորն արտահայտվեին»: 

Դանիել Սուքիասյան

Դիտվել է 52 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy