2020թ. կլուծվի 453 անօթևան ընտանիքի խնդիր. Նի...

Թվարկելով Հայաստանի մասին 100 փաստերը, վարչապետ Փաշինյանը նշեց, որ երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների առջև 1989-ից ձգվող կառավարության ունեցած  պարտավորությունների ամբողջական իրականացման նպատակով 2020 թվականին պետական բյուջեից  հատկացումներն ավելացել են 6 անգամ, և 2020 թվականին նախատեսվում է 3 մլրդ դրամ: 2020-ին կլուծվի 453 անօթևան ընտանիքի խնդիր:

«Նախկինում յուրաքանչյուր տարի բնակարանով ապահովվել է միջինը 40-45 աղետից տուժած ընտանիք, այսինքն` 10 անգամ ավելանում է այդ ծավալը: Աղետի գոտու 227 ընտանիքի բնակարանային խնդիրները կլուծվեն բնակարանների գնման վկայագրի տրամադրելու միջոցով, որի համար 2019-ին կառավարությունը հատկացրել է 1.3 մլրդ դրամ: Սա, ի միջի այլոց, բյուջեից ավելացված, գեներացված միջոցների հաշվին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: