2020թ. հունվարի 1-ից միջինը 10 տոկոսով կավելա...

Հայաստանում 38 000 ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է 10 տոկոսով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով նաև, որ առաջիկայում էլ հրշեջ-փրկարարների, անտառապահների, անտառապետների աշխատավարձերը կբարձրանան:

Վարչապետը տեղեկացրեց՝ 2020 թ. հունվարի 1-ից միջինը 10 տոկոսով կավելանան բոլոր կենսաթոշակները: Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները, Համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները 50 000 պատվովճարի փոխարեն կստանան 100 000 դրամ: Վարչապետը մասնավորեցրեց՝ 397 մարդու մասին է խոսքը: