ՀՀԿ-ն էլեկտրաէներգիայի խնդրով քննարկում կկազմակերպի

վահրամ բաղդասարյանԱզգային Ժողովի իշխող Հանրապետական խմբակցությունը մյուս շաբաթ էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ քննարկում կնախաձեռնի: Այս մասին այսօր ԱԺ-ում ասել է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ուսումնասիրում է Հայաստանի էլէկտրական ցանցեր ընկերության հայտը, իսկ ՀԷՑ-ը հանձնաժողովի հայտում առաջ է քաշել էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման առաջարկը:

«Իհարկե, քննարկումը չի լինի միակողմանի: Մենք կներկայացնենք նաև մեր փաստարկները, կբանավիճենք, ինչու ոչ»,-ասաց Վահրամ Բաղդասարյանն ու հավելեց, որ քննարկմանը պատրաստվում են հրավիրել նաև էներգետիկայի  ոլորտի պատասխանատու պետական գերատեսչությունների ղեկավար կազմին:

Հիշեցնենք, որ օրերս Երևանում տեղի է ունեցել բազմամարդ հանրահավաք և երթ` ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման։ Սրան զուգահեռ Հայաստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում նույն պահանջով ակցիաներ են եղել: ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն էլ երեկ հայտարարել է, թե ՀԾԿ հանձնաժողովը մեկ շաբաթից կարձագանքի ՀԷՑ-ի հայտին:

Դիտվել է 30 անգամ
 


Այս թեմայով