2020 թվականից միլիոնավոր օգտատերերի մոտ Whats...

2020 թվականից ամբողջ աշխարհում միլիոնավոր սարքերում WhatsApp մեսենջերը կդադարի գործել, հայտնում է Daily Mail-ը:

Խոսքը, մասնավորապես, iOS 8 կամ ավելի հին տարբերակի օպերացիոն համակարգով iPhone-ների եւ Android-ի 2.3.7 կամ ավելի հին տարբերակներով սարքերի մասին է: Այս օգտատերերը 2020 թվականի փետրվարի 1-ից WhatsApp-ից չեն կարողանա օգտվել:

Daily Mail-ն ընդգծում է, որ նշված սարքերի տերերը արդեն չեն կարող WhatsApp-ում նոր ակաունտներ ստեղծել կամ հաստատել գոյություն ունեցողները:

Նշվում է, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ից մեսենջերը չի աշխատի նաեւ Windows Phone օպերացիոն համակարգով բոլոր սարքերում, այդ նույն օրն է Microsoft-ը դադարեցնում Windows 10 Mobile OS-ի աջակցությունը: