2020 թվականի հունվարին ՀՀ տնտեսական ակտիվությ...

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020 թվականի հունվարին 2019-ի հունվարի համեմատ աճել է 8.9 տոկոսով:

Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

2020-ի հունվարի ցուցանիշներով շինարարության ոլորտում աճը կազմել է 7.7 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշն աճել է 18.7 տոկոսով: Ծառայությունների ծավալն (առանց առեւտրի) աճել է 13.2 տոկոսով:

Սպառողական գների ինդեքսն ավելացել է 0.2 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն աճել է 2.8 տոկոսով:

Առեւտրի շրջանառությունն ավելացել է 10.3 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2019-ի հունվարի համեմատ աճել է 13.4 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.9 տոկոսով (183 հազար 30 դրամ):

Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2020-ի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.2 տոկոսով, ընդ որում, արտահանումն աճել է 20.4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 2.2 տոկոսով: