2019թ. 10 ամսում արևային և հողմնային էլեկտրակ...

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը «Փաստերvsխոսքեր» խորագրով հետևյալ գրառումն է արել.

«Քանի որ, նկատել եմ, որ նույնիսկ իրենց ոլորտի մասնագետ համարող ու դրա կառավարմամբ զբաղված գործընկերների շրջանում վիճակագրության տիրապետման մասով խնդիրներ կան, տեղադրեմ որոշ փաստեր․

Փաստ 1: 2019թ հունվար-հոկտեմբերին արևային էլեկտրակայանների կողմից արտադրվել է շուրջ 11.4 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը շուրջ 2.6 անգամ (259%-ով) ավելին է 2018թ համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ:

Փաստ 2: 2019թ հունվար-հոկտեմբերին հողմնային էլեկտրակայանների կողմից արտադրվել է շուրջ 2.6 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը շուրջ 2.2 անգամ (217%-ով) ավելին է 2018թ համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ:

Այսինքն՝ այս երկու ուղղությունները միասին միջինում աճել են շուրջ 2.5 անգամ կամ 250 %-ով։ Իհարկե նման տպավորիչ աճը վերականգնվող էներգետիկայում պայմանավորված է ինչպես ցածր բազայով, այնպես էլ առկա հզոր պոտենցիալով։

Հ․Գ․ Նկարի տեսքով տեղադրում եմ նաև սկզբնաղբյուրը, որ խոսելուց առաջ փաստերին տիրապետեն»:

80300911_744263649401121_193362386898386944_o