2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2019-ի տնտեսական ցուցանիշներին: Կառավարության ղեկավարը հիշեցրել է ԱԺ ամբիոնից իր ելույթն այն մասին, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանն առաջ կանցնի Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաև Ադրբեջանին:

«Պարզվում է՝ 2019 թվականի արդյունքներով անցել ենք և՛ Վրաստանին, և՛ Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը:

Դա պաշտոնապես արձանագրել է Արժույթի միջազգային հիմնադրամը»,- ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել  է Փաշինյանը: