2019 թվականի 9 ամիսներին Հայաստան է ներկրվել...

2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 3,9 %-ով ավելացել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 1,678.4 մլն խմ: Այս մասին հայտնում են «Գազպրոմ – Արմենիա» ընկերության հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունից: Նշված ժամանակահատվածում իրացվել է 1, 590.5 մլն խմ:

Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում 18,3 %-ով նվազել են էներգետիկայի և 7,5%-ով արդյունաբերության ոլորտների կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 386.6 և 134.2 մլն խմ:

Նշված ժամանակահատվածում բնական գազի սպառման ծավալները 26,4 %-ով ավելացել են բնակչության և 27,8 %-ով տարբեր սպառողների կողմից՝ կազմելով համապատասխանաբար 460.6 և 180.8 մլն խմ: 7,6 %- ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 428.2 մլն խմ: