2019 թ. ապրիլին ՀՀ տնտեսական ակտիվության ցուց...

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝  2019 թվականի ապրիլ ամսին 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9,2%.-ով:  Հունվար-ապրիլ ժամանակահատվածում տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7%-ով:

Նշենք, որ այս տարվա հունվարին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5,5%-ով, փետրվարին` 7,6%-ով, մարտին` 5,8%-ով, իսկ ապրիլը մարտի նկատմամբ 0,3 %-ով նվազել է: 

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալի, առևտրի շրջանառության, նաև որոշակի չափով շինարարության աճը:

Ըստ ազգային վիճակագրական կոմիտեի, 2019 թ.-ի հունվար-ապրիլին արտադրվել է մոտ 573 մլրդ 649 մլն դրամի արդյունաբերական արտադրանք, որն ապահովել է 4,5% աճ. շինարարության ոլորտում աճը կազմել է 8%՝ 68,2 մլրդ դրամ, ներքին առևտրի շրջանառության աճը կազմել է 9,8%՝ 886,7 մլրդ, ծառայությունների ոլորտում աճը կազմել է 17%` 575,5 մլրդ դրամ: 

2019 թ.-ի ապրիլին, 2018 նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում գրանցվել է 1,7%-ի գնաճ: