2019-ին ներգնա զբոսաշրջության աճը կլինի 15 տո...

2019-ի 9 ամսվա արդյունքներով ներգնա զբոսաշրջության ոլորտում ունենք 14,4 տոկոս աճ: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, 2019 թվականն ամփոփող իր ասուլիսում նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով, շատ կարեւոր է, որ այդ աճը մեծ չափով այնպիսի երկրներից այցելողների հաշվին է տեղի ունեցել, որտեղից այցելությունները 30-40 տոկոսը գերազանցում են. «Օրինակ Գերմանիայից այցելություններն աճել են 40 տոկոսով, Ֆրանսիայից՝ 21 տոկոսով, Նիդերլանդներից՝ 23 տոկոսով: Նաեւ ԵՏՄ երկրներից այցելողների աճ կա»,-ասաց նախարարը:

Նա վստահություն հայտնեց, որ 2020 թվականի ընթացքում կունենանք ոչ պակաս չափով ներգնա զբոսաշրջության աճ: Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ակնկալում են, որ 2019-ը կամփոփվի 15 տոկոս աճով: