2019-ի համար ՀՆԱ-ի 8 տոկոս աճի հույս ունեմ․ Փ...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում մի քանի տվյալ է հրապարակել․

«Վիճակագրության կոմիտեն հրապարակեց 2019թ. դեկտեմբերի Տնտեսական ակտիվության ցուցանիշը:

Ըստ այդմ՝ դեկտեմբերը գերազանցել է տարվա բոլոր ռեկորդները, ապահովելով 10.7 տոկոս տնտեսական ակտիվության աճ:

Ընդ որում, արտահանումն աճել է 13 տոկոսով:

- Ծառայությունները՝ 11.6 տոկոսով:

- Արդյունաբերությունը՝ 6.4 տոկոսով:

- Շինարարությունը՝ 4.9 տոկոսով։

- Աշխատավարձերը՝ 5.4 տոկոսով:

Տարվա արդյունքները ավելի ռեկորդային են: Կներկայացնեմ ավելի ուշ»:

Ավելի ուշ նա գրել է․

«Վիճակագրության կոմիտեն հրապարակեց նաեւ 2019-ի տարեկան ՏԱՑ ցուցանիշը:

Ըստ այդմ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականի տարեկան կտրվածքով կազմել է 107.8%, որն ամենաբարձրն է այս ցուցանիշի հաշվարկման ողջ ընթացքում՝ սկսած 2011 թվականից:

- Արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 9%-ով,
-Շինարարության ծավալն ավելացել է 4.6%-ով,
-Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 4.2%-ով,
-Առևտրի շրջանառությունն ավելացել է 8.9%-ով,
-Ծառայությունների ծավալն աճել է 15%-ով:

- Ներմուծման աճը կազմել է 10.8%, իսկ արտահանման ծավալն ավելացել է 9.4%-ով:

Անկեղծ ասած՝ այս տվյալների արդյունքներով 2019-ի համար ՀՆԱ-ի 8 տոկոս աճի հույս ունեմ: Ցուցանիշը կհրապարակվի փետրվարին»։

Գրում է վարչապետ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում