2019-ի բյուջեի ծախսերի կառուցվածքում շատ բան չի փոխվել. գերակշռողը սոցիալական և պաշտպանական ոլորտներն են

Ոչ թե պարտք ենք վերցնում, որ մեր ընթացիկ կարիքները հոգանք կամ հասարակության մի մասի բարեհաճությունը շահենք, այլ՝ որպեսզի ստեղծենք նոր արդյունք, որն ի վիճակի կլինի գեներացնել նոր հնարավորություններ, ներկայացնելով 2019 թ. բյուջեի նախագիծը, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

 «Գալիք տարվա բյուջեում մենք հարկաբյուջետային քաղաքականություն ենք իրականացնում, որը պետք է պարտքը կայունացնի», — ասաց ֆինանսների նախարարը։

Նա նշեց, որ պետական բյուջեի եկամուտները նախատեսվում է, որ լինելու են 1 տրիլիոն 399 միլիարդ դրամի չափ, ինչը հնարավորություն է տալու իրականացնել 1 տրիլիոն 642 միլիարդ դրամի ծախսեր։

Նախարարն ասաց, որ ձեռնպահ կմնա ծախսերը ներկայացնելուց, բայց նշեց, որ ծախսերի կառուցվածքում շատ բան չի փոխվել, մեծ տեսակարար կշիռ ունեն սոցիալական ծախսերը։

«Բնականաբար, ծանրակշիռ տեղ ունեն նաև պաշպանական բնագավառի ծախսերը։ Ավելացել է նաև կապիտալ ծախսերի կշիռը», — ներկայացրեց Ատոմ Ջանջուղազյանը։

Նախարարի խոսքով՝ ակնկալվում է, որ կապիտալ ներդրումներով ստեղծվելու են նոր եկամուտներ գեներացնող ակտիվներ:

Այս թեմայով