2018-ին ՀՀ բյուջեն կազմելու է 1,4 տրիլյոն

Հոկտեմբերի 30-ից Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում սկսելու են քննարկել «Հայաստանի Հանրապետության 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

«Արտաքին հատվածից մեզ մոտ ցնցումներ եկավ, դրա մասին մի քանի անգամ խոսեցինք եւ հարկադրված 2017 թվականի պահպանողական բյուջեն ներկայացրեցինք Ազգային ժողովի քննարկմանը: 2018 թվականի բյուջեն դրա տրամաբանական շարունակությունն է՝ պահպանողական ընթացիկ ծախսերի մասով: 2018 թվականի բյուջեն նախատեսվել է այնպես, որ 2018-ին ունենանք հզոր տնտեսություն: 2018 թվականի բյուջեում 100 միլիարդով աճեցնում ենք եկամուտները եւ 100 միլիարդով աճեցնում ենք ծախսերը, բայց ավելի պահպանողական վարքագիծ ենք նախատեսել ընթացիկ ծախսերի մասով եւ ավելի ագրեսիվ քաղաքականություն`կապիտալ ծախսերի մասով»,- 2018 թվականի բյուջեի մասին խոսելիս ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Վարդան Արամյանը 2018-ի բյուջեն համարել է զարգացման բյուջե: Նշենք, որ 2018 թվականի ՀՀ պետական բյուջեն՝ ըստ նախագծի, կազմելու է 1 տրիլիոն 464 միլիարդ 212 միլիոն 917 հազար դրամ:

 


Այս թեմայով