Home » Real Politik » 2017-ին պետք է ապահովել 3,2% տնտեսական աճ. Կարեն Կարապետյան

2017-ին պետք է ապահովել 3,2% տնտեսական աճ. Կարեն Կարապետյան

կարեն  Այսօր ԱԺ-ում սկսվել են 2017 թ-ի բյուջեի քննարկումները, որին մասնակցում են կառավարության ղեկավարը,  գործադիր մարմնի անդամները: Կառավարությունը նպատակադրել է ապահովել 2017թ-ին  3,2% տնտեսական աճի մակարդակ. ԱԺ-ում 2017թ-ին բյուջեի քննարկմանն այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա խոստովանեց՝ նշված ցուցանիշին հասնելը մեզանից բավական ջանքեր կպահանջի, բայց վստահեցրեց՝ «ամեն ինչ անելու ենք դրան հասնելու համար»:

  Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Նա հայտարարեց, որ գալիք տարվա բյուջեի հիմքում ընկած է 4 սկզբունք:

  Առաջինն այն է, որ հիմնվել են մակրոտնտեսական միջավայրի վրա: Նախարարի խոսքով՝ բյուջեի իրատեսության համար այս սկզբունքը շատ կարևոր է: 2-րդը միջնաժամկետ պարտքի կայունացման սկզբունքն է, ինչը նշանակում է ունենալ կանխատեսելի և կառավարվող պարտք միջնաժամկետում: «3-րդը հարկային եկամուտների հավաքագրման սկզբունքներն են, որպեսզի մենք անհարկի բեռ չստեղծենք տնտեսվարողների համար, մենք նշել ենք մի քանի անգամ, որ եթե իրականում դու ճիշտ չես գնահատում քո վարչարարական գործիքները ու հարկային եկամուտներ ես կանխատեսում իրականությունից դուրս, ռիսկ ես ստեղծում, ինչն ազդում է տնտեսական պոտենցիալի վրա: 4-րդ սկզբունքը պետության կողմից արդեն իսկ ստանձնած և շարունակական բնույթ կրող ծախսերի ֆինանսավորումն է, մենք և՛ սոցիալական, և՛ մշակույթի, պաշտպանության ոլորտում ունենք ստանձնած պարտավորություններ, անհրաժեշտ է, որ այս բոլոր պարտավորություններն առանց խնդիրների իրականացնենք»,-ասաց նախարարը:

  Վարչապետը նշեց, թե կոշտ քաղաքականությամբ կփորձեն չունենալ դեֆիցիտի աճ, բացի դրանից՝ բիզնեսը մաքսիմալ չեն ճնշի, որ կարողանան վերարտադրվել, և հնարավոր լինի ստեղծել նորմալ պլատֆորմ՝ ավելի աշխույժ տնտեսական աճ ապահովելու համար:

Դիտվել է 81 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy